«Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու պապայի բալա դատավորներից». Արսեն Թորոսյան

«Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու պապայի բալա դատավորներից». Արսեն Թորոսյան
«Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու պապայի բալա դատավորներից». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է դատարանի որոշմանը, որի համաձայն վերջինս պետք է ներողություն խնդրի Արա Մինասյանից։

Տեղեկացնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, երեկ բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնի նախկին տնօրենի, Միքայել Մինասյանի հոր հարցն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Առողջապահության նախարարության: Այս մասին տեղեկացնում է «Հետքը»։

«Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի (կամ միգուցե մամայի) բալա դատավորներից… Իսկ մնացածի մասին փաստաբանս կխոսի մամուլի ասուլիսի ժամանակ երկուշաբթի 13:00, Սպուտնիկ Արմենիա մամուլի կենտրոնում»,-գրառում է կատարել Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Սարգիս Երիցյանը Սերգո Երիցյանի որդին է։ Նախարարի միզաբուժության մասին ակնարկը ուղղակիորոն կապվում է Սարգիս Երիցյանի վերջերս կատարած աղմկահարույց գրառման հետ։ Մայիսի քսանին առավոտյան, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին լսելով մարդիկ փակել են դատարանների մուտքերը, վերջինս խորհուրդ էր տվել վախի դեմ «չիշիկ խմել»։

«Իմ շատ սիրելի ըներներ լսել եմ այսօրվա կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել։ Իսկույն ՉԻՇԻԿ խմեք ասում են օգնում ա»,-իր գրառման մեջ գրել էր Սարգիս Երիցյանը։

Հիշեցնենք, որ մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Սարգիս Երիցյանը կարճ ժամանակահատվածում հսկայական ունեցվածք կուտակած դատավորների թվին է դասվում։ Հարստությունից զատ, Սարգիս Երիցյանի անունը նաեւ ներառված էր այն պաշտոնյաների զավակների շարքում, որոնք չեն ծառայել բանակում։