Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 2-ին պետք է առարկայական քննարկում սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Խաղաղության պայմանագրի մասով այս պահին ոչ մի տեքստ չկա, ԱԳ նախարարները հոկտեմբերի 2-ին պետք է առարկայական քննարկում սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ: Այդ մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչ այս պահը չի եղել սեղանին դրված որևէ տեքստ: Առարկայական տեքստ եղել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, բայց դա էլ մենք ենք պատրաստել մի քանի տարբերակ: Բնականաբար, մենք մեր պատրաստած տեքստը պատրաստ ենք ստորագրել; Ցավոք դա պատրաստ չի ստորագրել Ադրբեջանը: Մենք փորձում ենք մեզ համար ընդունելի այնպիսի տեքստեր գտնել, որ նաև ընդունելի կլինի դիմացինի կողմից: Եթե սեղանին խաղաղության փաստաթուղթ լինի, կնշանակի շատ մոտ ենք խաղաղությանը», -հավելել է վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում