Տավուշում կասեցվել է հակառակորդի դիվերսիոն հարձակում. երկու կողմերում կա կորուստ

Տավուշում կասեցվել է հակառակորդի դիվերսիոն հարձակում. երկու կողմերում կա կորուստ
Տավուշում կասեցվել է հակառակորդի դիվերսիոն հարձակում. երկու կողմերում կա կորուստ

Razm.info -Այսօր՝ հունվարի 11-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Տավուշի մարզի սահմանային գոտում (Բաղանիս գյուղի հատվածում) հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ՀՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից ժամանակին բացահայտվել և կազմակերպած դարանի շնորհիվ կասեցվել է։

Միջադեպի արդյունքում ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներից մեկի դին մնացել է միջդիրքային գոտում։ Ցավոք, զոհվել է նաև տարածքում գտնվող հովիվ, 1935-ին ծնված Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ իրավիճակն ամբողջությամբ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության տակ է։