Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017-2022 թթ. հոկտեմբերի դրությամբ հատուցում է կատարել 4855 զինծառայողի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) հաշվետվություն է հրապարակել կատարած հատուցումների վերաբերյալ:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017-2022 թթ․ հոկտեմբերի սկզբի դրությամբ հատուցում է կատարել 4855 զինծառայողի՝ մոտ 65 միլիարդ ՀՀ դրամ, որոնցից 4438-ը՝ 44-օրյա պատերազմի հետևանքով։ ԶԱՀ-ի շահառուների ցանկը՝ այստեղ 

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ԶԱՀ-ը Պաշտպանության նախարարությունից հատուցման դիմումներ դեռևս չի ստացել։ ԶԱՀ գործունեությունը կարգավորող օրենքի համաձայն՝ հատուցում ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամը պետք է դիմում և փաստաթղթերի փաթեթ ներկայացնի Պաշտպանության նախարարություն՝ տեղական ինքնակառավարման մարմնի իրավաբանական վարչության միջոցով, որից հետո դիմումի փաթեթը փոխանցվում է ԶԱՀ-ին՝ հատուցումներ տրամադրելու նպատակով։

Հատուցումների տրամադրման կարգին կարող եք ծանոթանալ կայքում: