70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ-ն՝ Ծառուկյանի գործի մասին

Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ այլ մանրամասներ չներկայացնելով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քրեական վարույթի շրջանակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ: