Covid-ի պատճառով ԵՊԲՀ-ն անցնում է հեռավար ուսուցման

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Հարգելի ուանողներ, Հայաստանում վերջին օրերին արձանագրվում է COVID-19 հիվանդության կտրուկ աճ: Համաճարակային իրավիճակը վերահսկելու և հիվանդության տարածումը զսպելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ից, ԵՊԲՀ-ն անցնում է հեռավար ուսուցման մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ:

Եվս մեկ անգամ, խնդրում եմ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները և միասին կհաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին։