Վրաերթի ենթարկված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է

Փետրվարի 21-ին, ժամը 10.30-ին, Երևանի Արամ Խաչատրյան և Վաղարշ Վաղարշյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Մարտի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով բուժօգնության տեղափոխված 80-ամյա Լերմոնտով Շահինյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Քննությունը շարունակվում է։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։