«Հաղթել է ժողովուրդը և ժողովրդավարությունը». Նիկոլ Փաշինյանը՝ Աբովյանում ՔՊ թեկնածուի պարտության մասին

«Հաղթել է ժողովուրդը և ժողովրդավարությունը». Նիկոլ Փաշինյանը՝ Աբովյանում ՔՊ թեկնածուի պարտության մասին
«Հաղթել է ժողովուրդը և ժողովրդավարությունը». Նիկոլ Փաշինյանը՝ Աբովյանում ՔՊ թեկնածուի պարտության մասին

Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, հաղթել է ժողովրդավարությունը, իսկ դա ամենակարևորն է, այսօր լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ վերաբերում է Քաղաքացիական պայամանագիր կուսակցության թեկնածուի պարտությանը, մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկանծուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն»,- հավելեց նա:
Ըստ վարչապետի՝ այս ընտրություններով ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, որտեղ քաղաքացիներն  իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը, և իշխանութունը ոչ մի ապօրին ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին  հասնելու համար:

Լրագորղները հարց ուղղեցին՝ արդյոք այս պարտությունը չի փաստո՞ւմ, որ ՔՊ վարկանիշն անկում է ապրել: Փաշինյանն ասաց, որ նախորդ տարի հեղափոխությունից երկու ամիս անց ՔՊ թեկնածուն պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններին: Դրանից հետո տեղի ունեցան ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ, և «Իմ քայլը» դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց Սյունիքի մարզում: Եկեք այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք, երբ որ ամեն ինչ արվում էր, որ իշխանական կուսակցության թեկնածուն հաղթեր: ՀՀ բոլոր ընտրություններում, անկախ նրանից՝ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն կհաղթի, թե չի հաղթի, հաղթում է հեղափոխությունը և ժողովուրդը: Դա ամենակարևոր արձանագրումն էր»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: