Ղրիմի կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել

Ղրիմի կամրջի վրա բեռնատար մեքենա է պայթել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն:

«Հոկտեմբերի 8-ին ժամը 06:07-ին Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածում Թամանի թերակղզու կողմից բեռնատար մեքենա  է պայթել: Պայթյունի հետևանքով Ղրիմի թերակղզու ուղղությամբ շարժվող երկաթուղային գնացքի վառելիքի յոթ բաքերը բռնկվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ղրիմի իշխանությունները հայտնել են, որ տուժածներ չկան: Շրջանի ղեկավար Սերգեյ Ակսենովի խոսքով՝ տեսական գնահատականով կամրջի մեկ ավտոմոբիլային հատվածը՝ Կերչից՝ Թաման, չի վնասվել:

Դիզելային վառելիքի հիմքով հրդեհը մարվել է: Կամրջի երթևեկությունը դադարեցվել է, նավարկությունը՝ ոչ: