Պաշտոնական Երևանը «այլևս չի վստահում Ռուսաստանի խոստումներին». «Ազատություն»

Պաշտոնական Երևանը «այլևս չի վստահում Ռուսաստանի խոստումներին». «Ազատություն»
Պաշտոնական Երևանը «այլևս չի վստահում Ռուսաստանի խոստումներին». «Ազատություն»

Հայ-ռուսական հարաբերությունները հասել են փոխադարձ անվստահության գագաթնակետին, և այդ մասին են վկայում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծածավալ սպառազինության վաճառքը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետաձգումը ու այդ ֆոնին Կրեմլի քայլերի առնչությամբ Սերժ Սարգսյանի՝ աննախադեպ հրապարակային դժգոհությունը:

Այսօր «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով արգենտինական Clarin թերթի հետ զրույցում նախագահ Սարգսյանի աղմկահարույց հայտարարությանը:

«Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին»,- ասել է Հայաստանի նախագահը:

Ստյոպա Սաֆարյանը նկատում է. – «Այս մեկ տարվա ընթացքում և հատկապես վերջին շրջանում հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի ուղղակի սրացումները և նաև դրանց դրսևորման ձևերը՝ հատկապես դիվերսիաների հաճախականացման, քաղաքացիական բնակչության ռմբակոծման տեսքով, արդեն իսկ ցույց է տալիս, որ բիզնես նպատակներով Ռուսաստանի վաճառած զենքը Ադրբեջանին այլևս կրակում է Հայաստանի վրա»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: