Սամվել Շահրամանյանը նշանակվել է ԼՂ պետնախարար

ԼՂ պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, որին տրվել են լայն լիազորություններ: Այդ մասին ասված է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջում:

«Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը»,- գրել է Արայիկ Հարությունյանը: