Աստանայում մեկնարկել է Պուտինի և Էրդողանի հանդիպումը.«Ազատություն»

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Ասիայում փոխգործության և վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը:Այս մասին տեղեկացնում է «Ազատություն»-ը:

Ենթադրվում է, որ օրակարգի առանցքային թեմաներից մեկը կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը:

Թուրքիայի ղեկավարի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը նախօրեին ասել է, թե «Էրդողանն աշխարհում թերևս միակ լիդերն է, ով կարող է մի սեղանի շուրջ նստեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն»:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ, իր հերթին, երեկ ասել է, որ հանդիպման ընթացքում «անդրադարձ կլինի երկկողմ հարաբերություններին, Ուկրաինային և ընթացիկ իրավիճակին»:

Ասիայում փոխգործության և վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: