Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստի նախապատրաստական աշխատանքները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նախարարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի նախապատրաստական աշխատանքները և առաջիկա բարձր մակարդակի շփումները:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա 2022 թվականի  հոկտեմբերի 28-ին։Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:

Նախատեսվում է նաև քննարկել Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները