Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ու Իրանի պաշտոնակիցների հետ. Ermenihaber

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը: 

Թուրքիայի ԱԳՆ-ից տարածված հաղորդագրության համաձայն՝ Չավուշօղլու-Լավրով զրույցի ընթացքում քննարկվել են «հացահատիկային միջանցքի» վերաբերյալ խնդիրները: 

Նաև քննարկվել են Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումները ու 3+3 ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի հանդիպմանն առնչվող հարցեր։ 

Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել նաև իր իրանցի և պանամացի գործընկերների հետ։ Նշվում է, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։