Օմբուդսմենը Նիկոլ Փաշինյանի հարցով ՔԿՀ-ից բացատրություններ է պահանջել

Օմբուդսմենը Նիկոլ Փաշինյանի հարցով ՔԿՀ-ից բացատրություններ է պահանջել
Օմբուդսմենը Նիկոլ Փաշինյանի հարցով ՔԿՀ-ից բացատրություններ է պահանջել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է գրել Արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանին` փորձելով պարզել, թե ի՞նչ իրավական հիմքով է «Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը պահվում պատժախցում:
«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակցի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ պետ Լ. Բաղդասարյանը հայտնել է, որ իրենք օպերատիվ տեղեկություն են ունեցել այն մասին, որ Ն. Փաշինյանին կարող է վտանգ սպառնալ, ինչի վերաբերյալ հայտնել են Ն. Փաշինյանին, եւ վերջինս բանավոր կերպով խնդրել է իրեն տեղափոխել պատժախուց»,- գրված է Օմբուդսմենի նամակում:

Մինչդեռ ՆիկոլՓաշինյանը և իր փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարություն են տարածել այն մասին, որտեղ նշել են, որ Նիկոլ Փաշինյանը պատժախուց է տեղափոխվել առանց իր համաձայնության, եւ որ ինքն այդ խնդրով ոչ գրավոր, ոչ էլ բանավոր կերպով չի դիմել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին:

© Medialab.am