Գրիգոր Մինասյանի հրամանով «Արմավիր» ՔԿՀ-ն նոր ղեկավար ունի.ՀՀ արդարադատության նախարարություն

Գրիգոր Մինասյանի հրամանով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը նոր ղեկավար ունի:Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով` Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի առաջարկությամբ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը նշանակվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ:

Լաերտ Շեյրիի Գրիգորյանը մինչ այս զբաղեցնում էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը: