Բելառուսը բացահայտ ՀԱՊԿ-ը վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրել է.

«ՀԱՊԿ-ն ամեն ինչի մասին է, բացի իր անդամների կոլեկտիվ անվտանգությունից։ Բելառուսը բացահայտորեն այն վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության։

Բելառուսի հետ կապված զավեշտն այն է, որ չնայած նրանք դաշնակիցներ են ՀԱՊԿ-ում, բայց նաև Չմիավորման շարժման անդամ են։ Ինչպիսի ծաղր»: