ՀՀ նախագահի հրամանագրով Լիլի Դրմեյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Լիլի Դրմեյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-105-Ո-322 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Լիլի Դրմեյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր»,- ասված է հրամանագրում։