Հայ իրավապահներն հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ղեկավար Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը

Անցյալ շաբաթ հայ իրավապահներն հյուրընկալեցին ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի ղեկավար Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը։Այս մասին հայտնում է Հայաստանում Ամերիկայնի դեսպանատունը:

Հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ ոստիկանության, պարեկային ծառայության, ոստիկանության կրթահամալիրի պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև շրջայցեր կատարվեցին Երևանի, Շիրակի և Լոռու մարզային գրասենյակներում։

Հանդիպումների ընթացքում ընդգծվեց Միացյալ Նահանգների հանձառությունը Հայաստանի իրավապահ բարեփոխումներին, մասնավորապես՝ հասարակությանը ծառայող պարեկային ոստիկանությանն աջակցելու միջոցով։