Հայաստանին օգնելու՝ ՀԱՊԿ ԱԽ որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է. Զաս.«Ազատություն»

Հայաստանին օգնելու՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է, այսօր Երևանում՝ ՀԱՊԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Նա ներկայացրեց միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ շեշտելով, որ սահմանին իրավիճակը դեռ լարված է։

Զասը խոսեց նաև պարբերաբար հնչող կրակոցներից։

Սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին արյունալի մարտերի կապակցությամբ պաշտոնական Երևանը օգնության համար դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ-ը իրավիճակը գնահատելու նպատակով առաքելություն ուղարկեց Հայաստան, օգնության հարցը դեռևս քննարկվում է: