Դատական նիստերը փորձ են անում արհեստական ձգձգել. Արթուր Դավթյան. Տեսանյութ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ միտում է տեսնում, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն արհեստականորեն ձգձգում են գործի քննությունը:

«Ես շատ խորհրդանշական եմ համարում նախորդ դատական նիստին պաշտպանության կողմի, հատկապես մեղադրյալի հայտարարությունները, հորդորներն ուղղված դատավորին, որ յուրաքանչյուրն իր կատարած արարքի համար պատասխան է տալու։ Ես դա շատ խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի արտահայտություն է անում այսօր մեղադրյալ, իսկ մեղսագրված հանցանքների կատարման պահին Հանրապետության նախագահ հանդիսացած անձը։ Ես կարծում եմ՝ սա վկայում է բավականին լուրջ արդյունքների մասին»։ Ինչպես հայտնում է Factor.am-ը, Քոչարյանի գործով դատական նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Անդրադառնալով այն կարծիքներին, թե տասը տարի շարունակ դատախազությունն է անգործություն դրսեւորել այս գործով, պատասխանեց. «Դատախազություն ապացույցները գնահատող գործառույթ ունեցող մարմին է, ապացույց ձեռք բերող մարմին չէ»։