Խոշոր եղջերավոր անասունն ընկել է ժայռից՝ մոտ 6 մ բարձրությունից

Հեղինակ MediaLab

Հունիսի 3-ին, ժամը 20:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաձոր գյուղի «գերեզմաններ» կոչվող թաղամասում խոշոր եղջերավոր անասունն ընկել է ժայռից՝ մոտ 6 մ բարձրությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն անվնաս դուրս են բերել կովին: