Պարոն Թունյան, ինչպե՞ս սրանից հետո ձեզ հետ որևէ հարց քննարկենք․ Վահան Արծրունի

Երգահան Վահան Արծրունին ֆեյսբուքի էջում գրել է․

«Քանի համացանցում տարածվում էր «ԵՍ ԲՆԻԿ ԵՄ և ՍԱ ԻՄ ՔԱՂԱՔԱՆ Է» ֆլեշմոբը, քանի դեռ նրան միանում էին մայրաքաղաքի էությունը, սիրտը և ոգին ներկայացնող մտավորականներ, արվեստագետներ, գիտնականներ և պարզապես ազնիվ քաղաքացիներ, քանի դեռ պարոն Թունյանը հրավիրում էր մեզ` բնիկների շահերը ներկայացնող քաղաքացիներիս բաց քննարկման, ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունեց այս խայտառակ օրենքը նոր, ավելի բարձր գնացուցակով:

Պարոն Թունյան, ինչպե՞ս սրանից հետո ձեզ հետ որևէ հարց քննարկել: Երեսպաշտությունն ու պոպուլիզմը ձեր և ձեր նմանների նշանաբանն է: Ոչ հարգանքի, ոչ վստահության տեղ չեք էլ թողում:

Իսք քեզ, սիրելի հանրություն, որը հակադրեց իրեն բնիկների իրավունքներին, շնորհավորում եմ` մեր անմիաբանության և առաջնայինը երկրորդականից չտարբերելու հետևանքները կքաղեք առաջիկա տարիներին, ստորև ներկայացվող գնացուցակով»:

Քանի համացանցում տարածվում էր «ԵՍ ԲՆԻԿ ԵՄ և ՍԱ ԻՄ ՔԱՂԱՔԱՆ Է» ֆլեշմոբը, քանի դեռ նրան միանում էին մայրաքաղաքի էությունը,…

Posted by Vahan Artsruni on Saturday, June 27, 2020