Հրայր Կարապետյան. Որքան օրենքները գործեն բանակում, այնքան կբացառվեն ցավալի դեպքերը

Հրայր Կարապետյան. Որքան օրենքները գործեն բանակում, այնքան կբացառվեն ցավալի դեպքերը
Հրայր Կարապետյան. Որքան օրենքները գործեն բանակում, այնքան կբացառվեն ցավալի դեպքերը

ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի բանակում դեռեւս մնացել է խորհրդային բանակի հետքը:
Նա հիշեցրել է, որ ամենաշատ հանցագործությունները լինում են ռուսական բանակում, հետո` նաեւ նախկին խորհրդային երկրների բանակներում:

«Հրամանատարները որոնք չեն համապատասխանում իրենց կոչմանը, անկախ նրանց ծառայություններից, մեր բանակում տեղ չունեն: Մեկ օրում մեկ տարում հնարավոր չէ բոլոր խնդիրները լուծել, բայց պետք է շատ արագ լուծենք»,- նշել է Կարապետյանը:

Կարապետյանը նշել է, թե պետք է օրենսդրորեն ամրագրել սպաների եւ զինվորների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ արմատապես փոխել զորակոչի կարգը:

«Զինծառայողների արձակուրդ գնալու խնդիրը պետք է կանոնակարգվի, որ ոչ թե հրամանատարը բարեհաճի արձակուրդ ուղարկել, այլ օրենքով լինի: Որքան օրենքները գործեն բանակում, այնքան կբացառվեն ցավալի դեպքերը»,- ասել է Կարապետյանը:

© Medialab.am