Երեւանի ներքաղաքային տրանսպորտը սպասարկելու համար ձեռքբերված 211 ավտոբուսներն ամբողջությամբ հասել են Երեւան, Ավագանու նիստին հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով ավագանու անդամ Լեւոն Զաքարյանի հարցին:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Նա տեղեկացրեց, որ ավտոբուսները տեղափոխելուց ճանապարհին լուրջ միջադեպեր չեն եղել, միայն չորս-հինգ ավտոբուսներ որոշակիորեն վնասվել են: Քաղաքապետը տեղեկացրեց, որ հանձնման-ընդունման, մաքսազերծմնան եւ փաստաթղթային մի քանի այլ գործընթացներից հետո ավտոբուսները պատրաստ կլինեն մտնելու երթուղի: Այս պահին նոր ավտոբուսների վարորդները դրանք օգտագործելու ուսուցում են անցնում նաեւ արտադրողի տրամադրած մասնագետների օգնությամբ:
«Իմ կողմից հստակ հանձնարարական կա՝ մաքսիմալ արագ կազմակերպել գործընթացը, որպեսզի հնարավորինս շուտ երեւանցիները երթեւեկեն նոր ավտոբուսներով», – ասաց քաղաքապետ Մարությանը: Նա նաեւ խոսեց միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելու նախապատրաստական գործընթացի մասին:
Հիշեցնեմ, որ 2020-ին Երերւանի քաղաքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 100 կոմպակտ դասի ավտոբուս, դրանք ներկայումս սպասարկվում են: Եվս 211 հատ 8.6 մետրանոց ավտոբուս, կրկին համայնքի միջոցներով, ձեռք է բերվել 2021-ին»,- գրել է նա։