Պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող Արցախին և Հայաստանին վախեցնել․ ՀՀ վարչապետ․ Տեսանյութ

Պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող Արցախին և Հայաստանին վախեցնել․ ՀՀ վարչապետ․ Տեսանյութ
Պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող Արցախին և Հայաստանին վախեցնել․ ՀՀ վարչապետ․ Տեսանյութ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է պատկերացնում նա ղարաբաղյան հարցի կարգավորումը՝ հիշեցնելով, որ վերջին օրերին սահմանին երկու զոհ ենք ունեցել։

Վարչապետ Փաշինյանը նախ իր ցավակցական խոսքը հղեց զոհված զինվորների հարազատներին՝ ապա շարունակեց․ «Միշտ ասել եմ՝ պատերազմը երբեք չի ավարտվել և այն ցանկացած պահի կարող է բռնկվել։ Ադրբեջանը ցանկանում է կիրառել  նույն գործիքը, որը երկար ժամանակ կիրառում էր․ փորձ է անում հարցի կարգավորումը դուրս բերել բանակցային գործընթացից, իսկ ՀՀ-ն պետք է դիմակայի այդ գործիքին՝ զինված ուժերի պատրաստակամությունը բարձրացնելով։ Պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող Արցախի և Հայաստանի Հանրապետություններին վախեցնել»։ 

Մանրամասները Factor.am-ի տեսանյութում