Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-18:00-ը, չի գործի

Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-18:00-ը, չի գործի: Այս մասին տեղեկանում ենք Մետրոպոլիտենի Ֆեյսբուքի էջից:

Այս օրերին մայրաքաղաք Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» 20-րդ մրցույթի պատվիրակությունները, որոնց մասնակցությամբ նկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր:

Այն անցկացվելու է Երևան մետրոպոլիտենում: Նախագծի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում: