Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ևս մեկ զինծառայողի մահվան մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է իր իսկ կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում ևս մեկ զինծառայողի կորստի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝մահացել է զինծառայող Իսմայիլով Նազիմ Աֆգան օղլուն:

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ: Ադրբեջանը հուլիսի 16-ին հարվածել է նաև մարդասիրական առաքելություն իրականացնող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մեքենային: