Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ դեկտեմբերի 7-ին Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվել է հոգեհանգիստ՝ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի։
Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Մայր Աթոռի միաբանությունն աղոթք է բարձրացրել առ Աստված զոհված հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար։