Հարավաֆրիկյան Հանրապետությունում գրանցել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Հեղինակ MediaLab

Մարտի 5-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում հաստատվել Է նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:

Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՀԱՀ-ի առողջապահության նախարար Զվելինի Մկիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պացիենտը 38 տարեկան տղամարդ Է, որը կնոջ հետ ճանապարհորդել Է Իտալիայում,-նրա խոսքը մեջբերում Է News24 հարավաֆրիկյան լրատվական պորտալը:-Նրանց տուրիստական խումբը ՀԱՀ Է վերադարձել 2020 թվականի մարտի 1-ին: Նա մարտի 3-ին թերապեւտին Է դիմել տենդի, գլխացավի եւ հազի ախտանշաններով»:

Հիվանդը ենթարկվել Է կարանտինի: Բժիշկները պարզում են այն անձանց, ում հետ շփվել Է վարակվածը: News24-ը նշում Է, որ հարավաֆրիկացին ապրում Է երկրի արեւելքի Կվազուլու-Նաթալ նահանգում:

ՀԱՀ-ը դարձել Է Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող երրորդ երկիրը, որտեղ հաստատվել են կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերը: Մինչ այդ վարակման դեպքեր են գրանցվել Նիգերիայում եւ Սենեգալում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: