Արդեն 48 ժամից ավել է մեզ մոտ շարունակվում է այս իրավիճակը․ Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը։

«Արդեն 48 ժամից ավել է մեզ մոտ շարունակվում է մեր իրավիճակը։ Ուզում եմ ասել՝ ի սրտե ուրախ եմ, որ ես ձեզ ետ եմ։ Ես իսկապես տեսնում եմ համախոհություն, ոչ մի խուճապ չկա, մարդիկ պատրաստ են պայքարելու և դա ինձ ոգևորում է։ Ես կասկած չունի, հիմա ավելի եմ վստահ, որովհետև մենք հաղթելու ենք։ Ես կուզեի ամեն առավոտ ձեզ հետ այս միջոցով խոսել, որովհետև շատ հարցեր կան, որ ձեզ անհանգստացնում են, ու մենք փորձելու ենք ամեն բան անենք՝ այս ու այլ միջոցներով, որ մեր շփումը ավելի հաճախ լինի, որ դուք հստակ ինֆորմացիա ունենաք մեզնից, այլ ոչ՝ տարբեր բամբասանքներից»,-ասաց նա։

Ռուբեն Վարդանյանը նշեց, որ ներկա իրավիճակում թշնամին օգտագործում է տարբեր մեթոդներ՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար, խուճապ ստեղծելու համար։

Որպես առաջնային խնդիր Վարդանյանը նշեց ադրբեջանական կողմից գազամատակարարման դադարեցման հարցը՝ նշելով, որ հայտնի չէ, թե որքան դա կտևի։