Թվայնացվել են Երևանի պատմության թանգարանում պահվող 30 հազար լուսանկար ու փաստաթուղթ. քաղաքապետարան

Թվայնացվել է Երևանի պատմության թանգարանում պահվող 30 հազար լուսանկար ու փաստաթուղթ: Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Թվայնացված նյութերն առայժմ հասանելի են միայն ներքին օգտագործման համար:Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Դրանք ամբողջացվել են մեկ ծրագրում, ինչը հնարավորություն է տալիս ըստ տարեթվի կամ անվան գտնել անհրաժեշտ ցանկացած փաստաթուղթ: