Լաչինի միջանցքի հիմնական պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է. Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ի այսօրվա արտահերթ նիստում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին.

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովողը ՌԴ-ն է։ 

Մենք աշխատում ենք ՌԴ-ի հետ, որպեսզի հնարավորինս արագ բացվի Լաչինի միջանցքը։

Այս պրովոկացիան, որն էթնիկ զտման նպատակով կազմակերպել է Ադրբեջանը, պետք է զգոն պահի բոլորին, և այս առումով իշխանությունն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործում է ճգնաժամը հանգուցալուծելու համար»: