Բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությունը, որին Ալիևը հանձնել է Կաշենն ու Դրմբոնը նամակ է հղել մի շարք միջազգային կառույցներին՝ «իր աշխատակիցների մուտքը ապահովելու խնդրանքով».Տաթև Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Տեղյակ ե՞ք, որ բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությունը, որին Ալիևը հանձնել է Կաշենն ու Դրմբոնը նամակ է հղել մի շարք միջազգային կառույցներին՝ «իր աշխատակիցների մուտքը ապահովելու խնդրանքով»:

Մինչ այդ նրանք հայտարարել էին, որ կարող են դատի տալ, բայց պարզ չի ում, Արցախի իշխանությունների՞ն: Ըստ իս, սա շատ կարևոր թեմա է ու միգուցե միջազգային իրավունքի մասնագետներն ասեն՝ կարո՞ղ ենք մենք սա օգտագործել Արցախի սուբյեկտայնության վարձրացման ուղղությամբ, թե ոչ»: