Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող  հարցերով խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին անց է կացրել խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող  հարցերին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարեւորել է կառույցի ձեւավորումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին նախատեսված աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: