Ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի. «Արցախպրես»

Ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

«Արցախպրես»-ը տեղեկացնում է, որ ավելի վաղ Արցախի հարյուրավոր քաղաքացիներ նախ հավաք են կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ապա քայլերթով գնացել են Շուշի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ, որտեղ ներկայացրել են իրենց պահանջը՝ կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով Լաչինի միջանցքով բնականոն երթևեկությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց՝  ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ դեկտեմբերի 26-ին  բացվելու է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը:

«Ընդ որում՝ նրանք հասվաստիացրին, որ  ադրբեջանցիների կողմից ճանապարհը բացելուց  հետո  ընդհանրապես ոչ մի անցակետ տեղադրելու մասին խոսք լինել չի կարող»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։ Ավելին՝ սկզբնաղբյուրում: