Ադրբեջանական հատուկ ծառայությունները Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում. ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր՝ Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն:

Արցախի ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում: Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմեք Արցախի ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- տեղեկացնում են Արցախի ԱԱԾ-ից: