Օդի ջերմաստիճանը հունիսի 28-ից հուլիսի 1-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով. ԱԻՆ

Հանրապետության տարածքում հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ:

Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 28-ից հուլիսի 1-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը