«Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարկան չի ներկայացնելու». Խոսնակ. «Tert.am»

«Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարկան չի ներկայացնելու». Խոսնակ. «Tert.am»
«Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարկան չի ներկայացնելու». Խոսնակ. «Tert.am»

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարկան չի ներկայացնելու:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք  այսօր սպասվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հաշվի առնելով այն, որ «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտնել էր, որ հրաժարական կներկայացնի մինչև հոկտեմբերի 16-ը:

«Նախ, ուզում եմ հիշեցնել, թե ինչ էր ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ: Նա շեշետել էր, որ նախնական տվյալներով, եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան  դեկտեմբերի 9-10 -ին, ապա պետք է  հրաժարական տա Ձեր նշած ժամանակահատվածում: Իսկ եթե ընտրությունների օրը, ասենք, 2-3-5 օրով տեղափոխվի, ապա  հրաժարականի  ժամանակահատվածն էլ հետևաբար  փոխվում է, դա կլինի առաջիկայում»,- ասել է Եղոյանը: