Վթար Արաքս-Սարդարապատ ճանապարհին. 1 զոհ, 1 վիրավոր

Դեկտեմբերի 30-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արաքս-Սարդարապատ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. 41-ամյա վարորդ Էդգար Կոստանյանը մահացել է, իսկ 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն, տեղեկացնում է Ոստիկանությունը։