Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցել է 15 զինծառայողի մահվան կապակցությամբ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել ՀՀ զորանոցներից մեկում հրդեհի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ:

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին, մերձավորներին և ծառայակիցներին:

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- նշված է հաղորդագրության մեջ։