Կարիք չկա պետբյուջեից վատնել 124 միլիոն դրամ՝ սեփական փառքը նշելու համար․ Անի Սամսոնյան

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության մամուլի խոսնակ Անի Սամսոնյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«ՀՀ Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 124 միլիոն դրամ հատկացնել «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար:

Որոշումն ընդունվել է չքննարկվող կարգով՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկությամբ։

Կարծում եմ, որ դա շռայլություն է և կարիք չկա պետբյուջեից վատնել այդ գումարները սեփական փառքը (և չասեք ժողովրդի հաղթանակը, որովհետև ժողովուրդը այլ հրատապ ու կենսական կարիքներ ունի) օրացույցում ամրագրելու և այդ օրը մեծ շուքով նշելու համար։ Տպավորություն է, որ իշխանությունը հանրության համերաշխությունը քայլ առ քայլ վերականգնելու փոխարեն ավելի է խորացնում անհանդուրժողականությունը։

Իսկ չքննարկվող կարգով Ատոմ Ջանջուղազյանին պետք է պաշտոնանկ անեին և վերջ»։