Պաշտոնապես հերքում ենք կորոնավիրուսի առկայությունը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող պացիենտների մոտ. ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ լրահոսում տեղեկություններ են տարածվում, թե «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ բարձր ջերմությամբ և կորոնավիրուսի առկայության կասկածանքով:

«Պաշտոնապես հերքում ենք վիրուսի առկայությունը պացիենտների մոտ: Վերջիններիս մոտ կորոնավիրուսին բնորոշ որևէ կլինիկական աշխտանշան չկա` ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, հազ:

Ավելին, ռենտգենաբանական հետազոտության արդյունքում թոքաբորբ չի ախտորոշվել»,- տեղեկացրել է խոսնակը: