«Արևիք» ազգային պարկում սեպտեմբերի 15-ին բռնկված հրդեհը մարվել է

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում 2021 թվականի սեպտեմբերի 15-ին բռնկված հրդեհը մարվել է սեպտեմբերի 28-ին:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և Մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2021 թվականի սեպտեմբերի 25-ի գրանցված տվյալների համաձայն, բռնկված հրդեհի արդյունքում այրվել է մոտ 713 հա տարածք:

Շուրջօրյա հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու ընթացքում դրսևորած նվիրումի և ջանքի համար շնորհակալություն ենք հայտնում «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին` ի դեմս «Արևիք» մասնաճյուղի աշխատակիցների և տնօրենի:Ինչպես նաև շնորհակալ ենք ներգրավված կամավորներին և բոլոր այն կառույցներին, որոնք աջակցել են հրդեհաշիջման աշխատանքներին»: