Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը կնպաստի սահմանամերձ գոտիներում կայունությանը

Խորհուրդն այսօր հավանություն է տվել Ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության շրջանակներում հիմնել «Հայաստանում Եվրոպական միության առաքելություն»։Առաքելության նպատակն է ԵՄ աջակցությամբ նպաստել Հայաստանի սահմանամերձ գոտիներում կայունությանը,«հողի» վրա վստահության ձևավորմանը,ինչպես նաև՝ նպաստավոր միջավայր ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար:

«Հիմնելով Հայաստանում ԵՄ առաքելություն՝ մեկնարկ է տրվում Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլին։ԵՄ կշարունակի իր ներգրավվածությունն՝ աջակցելու լարվածության թուլացման ջանքերին և հանձնառու է երկու կողմի հետ սերտ համագործակցությանը՝ հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնանպատակին»,- նշել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը։

Ի պատասխան Հայաստանի դիմումին՝ Առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի «հողի» վրա իրավիճակի մասին,ինչը ԵՄ հնարավորություն կտա ամրապնդել «հողի» վրա ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր ընկալումը:Առաքելությունը կնպաստի նաև գործընթացի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջնորդությամբ ձեռնարկվող միջնորդական ջանքերին։

Հայաստանում ԵՄ առաքելության նախնական մանդատի տևողությունը երկու տարի է, առաքելության օպերատիվ շտաբը կտեղակայվի Հայաստանում:Քաղաքացիական գործողությունների հրամանատարն է ԵԱԳԾ Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների հարցերով ղեկավար-տնօրեն Ստեֆանո Տոմատը:Առաջիկայում կնշանակվի առաքելության ղեկավար, ով «հողի» վրա կառաջնորդի առաքելության գործողությունները։

Ընդհանուր տեղեկատվություն և հաջորդ քայլերը

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են իրենց հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին,ըստ որոնց՝ երկուստեք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Հայաստանը համաձայնություն է հայտնել դյուրացնելու ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ՝ որքանով որ առնչություն կունենա։

2022 թվականի հոկտեմբերի 17-ին Խորհուրդը որոշում է ընդունել Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության դիտորդների կազմից Հայաստան տեղակայել ԵՄ դիտորդական խումբ։

Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության լիարժեք գործարկումը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերի 20-ին:Այն իրականացրել է շուրջ 176 պարեկություն և 2022 թվականի դեկտեմբերի 19-ին ավարտել է իր գործունեությունը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությանը համահունչ:

2022 թվականի դեկտեմբերի 27-ին ԵՄ բարձր ներկայացուցչին հասցեագրված նամակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հրավիրել Եվրոպական միությանը Հայաստանում տեղակայել ԸԱՊՔ քաղաքացիական առաքելություն։