Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է

Հայկական Picsart ընկերությունը data.ai-ի State of Mobile 2023 նոր զեկույցում ընդգրկվել է աշխարհի լավագույն 20 հավելվածների շարքում՝ լինելով առաջատարը «Լուսանկարների խմբագրում» անվանակարգում։

20 լավագույնների թվում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Netflix-ը, TikTok-ը, CupCat-ը, Spotify-ը, Tinder-ը։

data.ai-ը համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն է, որն առաջարկում է տվյալներ ավելի քան 8 միլիոն հավելվածների և հազարավոր կայքերի մասին:

Լուսանկարը՝ data.ai-ի