Կյանքից հեռացել է բուսաշխարհագետ, Կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Բալոյանը:Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Պարոն Սամվել Բալոյանի ներդրումը շրջակա միջավայրի ոլորտի շարունակական զարգացման գործում անգնահատելի է:
1980-1991 թվականներին աշխատել Է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում, 1991-2000 թվականներին՝ ՀՀ բնապահպանության նախարարությունում, 1995-2000 թվականներին եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, 1999 թվականից՝ «21-րդ դարի շրջակա միջավայրի և զարգացման առաջատարներ» միջազգային ծրագրի ԱՊՀ տարածաշրջանի կոմիտեի անդամ։ 2002 թվականին աշխատել է որպես բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման գրասենյակի համակարգող։
Իր գործունեության ընթացքում պարոն Բալոյանը ստեղծել է հարուստ գիտական ժառանգություն, որը բազում սերունդների համար ուղենշային կլինի: Նրա աշխատանքները վերաբերել են Հայաստանի Հանրապետության ալպյան բուսածածկույթին, Հայաստանի Հանրապետության բնապահպանման, անապատացման դեմ պայքարի հիմնախնդիրներին։