Տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի. Տիգրան Մանսուրյանի համոզմամբ՝ դարձյալ համախմբվելու ժամանակն է

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը կարծում է՝ այս դժվարին օրերին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական գործողություններ են իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ, անհրաժեշտ է սթափ լինել, համախմբվել ու պայքարել հակառակորդի դեմ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «Զինուժի» հրապարակած տեսանյութում մաեստրոն նշում է, որ մենք միահամուռ  գոյութենական կռվի մեջ այսօր նորոգման կարիքն ունենք  թե՛  ուժի, թե՛ մտքի, թե՛ սթափության, անշուշտ, նաև զինվորի ու զենքի: