«Համեր»-ի վարորդին ձերբակալելու միջնորդությունը ՔԿ-ն ներկայացրել է դատարան

Քննչական կոմիտեն Հանրապետության հրապարակում երթևեկության կանոնները կոպտորեն խախտած «Համեր» մակնիշի մեքենայի 25-ամյա վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները, չէր ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել էր ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, վրաերթի ենթարկել նրանցից մեկին։