Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Փետրվարի 12-ին ոստիկանությունը հաղորդել էր 2008 թ. ծնված Նանար Մուրադյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանության Կոտայքի և Եղեգնաձորի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին, ժամը 20.20-ին, Նանար Մուրադյանը հայտնաբերվել է Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի տներից մեկում: Նա ներկայացվել է ոստիկանության Կոտայքի բաժին, ապա՝ Աբովյանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: